Ռուս փորձագետ. Հարձակումը Հայաստանի վրա կնշանակի հարձակում Ռուսաստանի վրա

Ռուս փորձագետ. Հարձակումը Հայաստանի վրա կնշանակի հարձակում Ռուսաստանի վրա

PanARMENIAN.Net - Հայաստանի վրա հարձակումը նշանակում է հարձակում Ռուսաստանի վրա: Այդ մասին հայտարարել է Քաղաքական և ռազմական վերլուծության ինստիտուտի տնօրենի տեղակալ Ալեքսանդր Խրամչիխինը: Նրա խոսքերով, Գյումրիում և Երևանում գտնվող ռուսական ռազմակայանները հայերին ապահովագրումն են Ադրբեջանի, և, բացառված չէ, նաև Թուրքիայի հետ պատերազմի դեպքում:

«Եթե մենք հարձակվենք Թուրքիայի վրա, դա կլինի պատերազմ ՆԱՏՕ-ի դեմ, իսկ եթե Թուրքիան հարձակվի Հայաստանի վրա, ապա դա կլինի Ռուսաստանի և Հայաստանի պատերազմը Թուրքիայի հետ, որովհետև ՆԱՏՕ-ն չի մասնակցելու դրան, եթե միայն մենք չսկսենք Թուրքիան վերացնել երկրի երեսից ռազմավարական զենքի օգնությամբ»,- ասել է Խրամչիխինը` ներկայացնելով տարածաշրջանում իրադարձությունների հնարավոր զարգացումը:

Միաժամանակ նա նշել է, որ այսօր Թուրքիային կարելի է համարել ՆԱՏՕ անդամ շատ մեծ վերապահումներով: Նրա խոսքերով, Թուրքիան գրեթե խզել է հարաբերություններն ԱՄՆ-ի հետ:

«Թուրքիան իրեն համարում է իսլամական աշխարհի առաջնորդը և ցանկանում է իրականում այդպիսին դառնալ: Հնարավոր է` այդ նոր քաղաքական որակը նա կկարողանա հետո լավ վաճառել Արևմուտքին»,- նշել է ռուս փորձագետը, հաղորդում է «Ազատ մամուլը»:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---