7 դեկտեմբերի 2010 - 11:52 AMT
Հայ շախմատիստուհիներն ավարտել են իրենց ելույթները շախմատի աշխարհի առաջնությունում

Լիլիթ Մկրտչյանն ավարտել է իր ելույթը շախմատի ԱԱ-ում: Նա Քսիաովեն Ժանգի (Չինաստան) հետ երկու պարտիաներն ավարտել է ոչ ոքի և լրացուցիչ հանդիպման ժամանակ զիջել նրան: Արագ շախմատի երկու պարտիաներում Մկրտչյանը պարտվել է 1:3 հաշվով:

Ավելի վաղ առաջնությունից դուրս էր մնացել Էլինա Դանիելյանը, որն առաջին տուրում զիջել էր Տատյանա Շադրինային (Ռուսաստան):

Առաջնությունն ընթանում է թուրքաիան Անթաքիա քաղաքում և ավարտվելու է դեկտեմբերի 24-ին: