Հայ գործարարները հակված չեն հաճոյանալու իրենց սպառողներին ամանորյա տոների նախաշեմին

PanARMENIAN.Net - Գաղտնիք չէ, որ ամանորյա տոների նախաշեմին գործարարները մտածում են լրացուցիչ շահույթ ստանալու մասին, մասնավորապես, այդ միտումը նկատվում է սպառողական շուկայում, բացառություն են կազմում շինարարությունը և տեխնիկան, որտեղ գները նախատոնական շրջանում նվազում են: Այդ մասին դեկտեմբերի 7-ին Երևանում մամլո ասուլիսում ասել է Հայաստանի Սպառողների ազգային ասոցիացիայի նախագահ Մելիտա Հակոբյանը: «Երկրի իշխանությունները պետք է գների զսպման քաղաքականություն մշակեն, ինչպես դա արվում է աշխարհի քաղաքակիրթ երկրներում»,- հայտարարել է նա:

Նրա խոսքերով, նախատոնական քաղաքականությունը քաղաքակիրթ երկրներում ուղղված է սպառողներին սիրաշահելուն, իսկ Հայաստանում նկատվում է հակառակ իրավիճակը: «Տնտեսվարող սուբյեկտները բարձրացնում են գները, որոնց 80 տոկոսը ներկրողներ են, արդյունքում, սպառողը հայտնվում է անելանելի վիճակում»,- ասել է Հակոբյանը: Դրա հետ կապված` նա կոչ է արել համապատասխան մարմիններին բարձրացնել իրենց օպերատիվությունը և ուշադիր հետևել այդ շրջանում իրադարձությունների զարգացմանը:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---