7 դեկտեմբերի 2010 - 14:45 AMT
Հայաստանում պանրի արտադրությամբ զբաղվում են տարբեր մասնագիտությունների տեր մարդիկ

Հայաստանում պանրի արտադրությամբ այսօր զբաղվում են շուրջ 150 տնտեսվարող սուբյեկտներ, սակայն երկրում վարպես-պանրագործներ չկան: Այդ մասին դեկտեմբերի 7-ին մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանի Ստանդարտների ազգային ինստիտուտի լաբորատոր փորձերի կենտրոնի ղեկավար Հրաչ Պողոսյանը: «Հայաստանում պանրի արտադրությամբ զբաղվում են տարբեր մասնագիտությունների տեր մարդիկ»,- ասել է նա: Ավելին, փորձագետի խոսքերով, յուրաքանչյուր իրեն հարգող պանրագործ չի օգտագործի իր արտադրության մեջ փոշի կաթ: