7 դեկտեմբերի 2010 - 15:46 AMT
Արցախում հարգել են 1988թ. երկրաշարժի զոհերի հիշատակը

Սպիտակի երկրաշարժի 22-րդ տարելիցի կապակցությամբ դեկտեմբերի 7-ին Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը` հանրապետության բարձրաստիճան ղեկավարության ուղեկցությամբ այցելել է Ստեփանակերտի հուշահամալիր եւ ծաղիկներ դրել անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, հաղորդում է ԼՂՀ նախագահի մամլո ծառայությունը: