13 հունիսի 2001 - 18:28 AMT
ԱՊՀ ԱՌԱՎԵԼ ԱԶԴԵՑԻԿ ՏԱՍ ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐԻՑ ԵՐԿՈՒՍՆ ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ԵՆ
. Ծագումով ադրբեջանցի, հայտնի ռուսստանյան գործարար Վահիտ Ալեկպերովը փորձագետների հարցման արդյունքների համաձայն ճանաչվել է ԱՊՀ երկրների գործարար վերնախավի առավել ազդեցիկ գործիչ: GazetaSNG.ru. տեղեկատվական-վերլուծական պորտալի կողմից պատվիրված եւ նորանկախ պետությունների ուսունասիրության Հիմնադրամի կողմից անց կացված հարցմանը մասնակցել է ԱՊՀ 12 երկրների 320 փորձագետ: «Լուկոյլ» նավթային ընկերությունը գլխավորող Ալեկպերովի «ազդեցության միավորը» կազմում է 9,3 հնարավոր 10-ից: Առավել ազդեցիկ գործարարների շարքում նրան հետեւում են ՈՒկրաինայի նախկին փոխվարչապետ Յուլի Տիմոշենկոն (8,9 միավոր) եւ Անատոլի Չուբայսը: Առաջատարների տասնյակում են նաեւ «Գազպրոմի» նախագահ Ռեմ Վյախիրեւը, Ղազախստանի նախագահի դուստր տեղեկատվական մագնատ Դարիգա Նազարբաեւան եւ Ադրբեջանի նախագահի որդի Իլհամ Ալիեւը, որը հանդիսանում է Պետական նավթային կոնցեռնի փոխնախագահը: Նրանց «ազդեցության միավորներըը» անցել են 5 միավորից: Ռուսաստանի հայերի Միության ղիկավար Արա Աբրահամյանը 14-րդ տեղում է: Երկրորդ տասնյակում նրա կողքին են Բորիս Բերեզովսկին եւ Օլեգ Դերիպասկան: