7 դեկտեմբերի 2010 - 17:49 AMT
Դեկտեմբերին Հայաստանի ավտոսեփականատերերը առավել ակտիվ են սկսել ապահովագրել ավտոմեքենաները

Պարտադիր ավտոապահովագրման պայմանագրերի վաճառքների տեմպերը Հայաստանում դեկտեմբերի սկզբին կտրուկ աճել են, PanARMENIAN.Net-ի թղթակցին են ասել ՀՀ ԿԲ-ում: 2010թ. նոյեմբերի վերջի դրությամբ ԱՊՊԱ պայմանագրեր է ձեռք բերել երկրի ավտոսեփականատերերի 14 տոկոսը: «Պայմանագրերի վաճառքի արդյունքները վերջին շաբաթում դեռևս չեն ամփոփվել, սակայն տեմպերը բավական աճել են»,-ասել են բանկի մամլո ծառայությունում:

2010թ. մայիսի 18-ին ՀՀ խորհրդարանը հաստատեց «Ավտոտրանսպորտային միջոցների կիրառումից բխող պարտադիր ավտոապահովագրման մասին» օրենքը, որի նպատակն է ապահովել փոխհատուցման վճարումները ավտոտրանսպորտային միջոցների շահագործման արդյունքում տուժած մարդկանց, ինչպես նաև պաշտպանել տուժածների շահերը: Օրենքն ուժի մեջ կմտնի 2011թ. հունվարի 1-ին: