Հայաստանի Պետական եկամուտների կոմիտեն բարեփոխումներ է սկսել հարկ վճարողների սպասարկման որակի բարձրացման ուղղությամբ 7 դեկտեմբերի 2010 - 18:19 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի Պետական եկամուտների կոմիտեն բարեփոխումներ է սկսել հարկ վճարողների հարկ վճարողների սպասարկման նոր մշակույթի ձևավորման ուղղությամբ. Հայաստանում ևս հարկ վճարողները պետք է սպասարկվեն միջազգային չափանիշներին համապատասխան: Ինչպես հաղորդում է Կոմիտեի մամլո ծառայությունը, ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանն այդ ուղղությամբ արդեն կոնկրետ հանձարարականներ է տվել տարածքային հարկային տեսչություններին: Միաժամանակ, կոմիտեն ակնկալում է նաև հարկ վճարողների ակտիվ մասնակցությունն այդ գործընթացում, որն անխուսափելիորեն կհանգեցնի բիզնեսի և Պետեկամուտների կոմիտեի միջև արդեն սկիզբ առած գործընկերային հարաբերությունների խորացմանը: «Մեզ համար կարևոր է յուրաքանչյուր հարկատուի, քաղաքացու տեսակետը, գնահատականը սպասարկման որակի վերաբերյալ, ինչպես նաև ցանկացած կառուցողական առաջարկ` այդ գործընթացն արդյունավետ իրականացնելու ուղղությամբ: Այս նպատակով գործում է «Ինտերակտիվ հարցում» բաժինը և վստահեցնում ենք, որ ձեր առաջարկները կարող են մեծապես նպաստել հարկային ծառայության կողմից մատուցվող սպասարկման որակի բարձրացմանը»,- ասվում է հաղորդագրության մեջ: Բացի դրանից, Պետական եկամուտների կոմիտեն հարցում է անցկացնում նաև Հայաստանի սահմաններին նոր հսկիչ-անցագրային կետերի վերաբերյալ մարդկանց պատկերացումների մասին: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Աբրահամյան․ Իշխանությունը «սահմանային ճշգրտումներին» զուգահեռ, ԶՈւ բրիգադները սահմանապահներով փոխարինելու գործընթացի մեջ է Նա նշել է, որ իշխանությունը մտել է մի պրոցեսի մեջ, որը ՀՀ–ին երկարաժամկետ առումով կախվածության մեջ է դնելու Ադրբեջանից Միրզոյանն ու Բայրամովը կհանդիպեն Ալմաթիում Հանդիպման օրը դեռ հայտնի չէ Քաղաքացիները փակել են Երևան–Արմավիր ճանապարհը, Գյումրիում երթ է Մի խումբ քաղաքացիներ էլ երթ են անցկացնում Գյումրիում՝ կոչ անելով միանալ բողոքի ակցիաներին Բլինքենն Ալիևին կոչ է արել շարունակել բանակցել ՀՀ-ի հետ և ազատել անարդարացի ձերբակալվածներին Ալիևը «դրական է գնահատել ՀՀ հետ սահմանագծումը» և ասել է, որ «Ադրբեջանում շարունակվում են ժողովրդավարական բարեփոխումները» |