Էդուարդ Շարմազանով. Աստանայում վերահաստատվեց, որ միջազգային հանրության մոտեցումները լիովին համահունչ են Հայաստանի մոտեցումներին 7 դեկտեմբերի 2010 - 19:45 AMT PanARMENIAN.Net - Աստանայում վերահաստատվեց, որ միջազգային հանրության մոտեցումները լիովին համահունչ են Հայաստանի մոտեցումներին: Այդ մասին ՀՀ ԱԺ հայտարարությունների ժամին հայտարարեց Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) խմբակցության քարտուղար ԷդուարդՇարմազանովը: Նրա խոսքով, նույնը չի կարելի ասել Ադրբեջանի պարագայում: Մասնավորապես, Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը նշեց, որ հիմնախնդիրը կարգավորելու հարցում ուժի և դրա սպառնալիքի կիրառումը բացարձակապես անընդունելի է: Ըստ Շարմազանովի` սա ազդակ էր` ուղղված Ադրբեջանին: «Ավելին` թե' ԱՄՆ պետքարտուղարը, թե' Ֆրանսիայի վարչապետը վերահաստատեցին, որ հայտնի երեք սկզբունքները պետք է դիտարկել որպես մեկ ամբողջություն, և դրանցից որևէ մեկի անտեսումը կխոչընդոտի Ղարաբաղյան հարցի կարգավորմանը: Սա ոչ միայն չեզոքացրեց Լիսաբոնի հռչակագրում առկա ընդհանրական դրույթները, այլ մեկ անգամ ևս վերահաստատեց համանախագահ երկրների մոտեցումը, որը չի բխում ադրեջանական կողմի շահերից: Պետք է նշեմ, որ Աստանայում ընդունված հնգակողմ հայտարարության մեջ առաջին անգամ հղում է արվում ՄԱԿ-ի կանոնադրությանը, որտեղ գրված է, որ ժողովուրդների ինքնորոշման իրավունքը նպատակ է, իսկ տարածքային ամբողջականությունը`սկզբունք: Կարծում եմ` մեր արևելյան հարևանները գիտեն, որ սկզբունքները պետք է ծառայեն նպատակների իրագործմանը»,- նշեց Շարմազանովը: ՀՀԿ խմբակցության քարտուղարը մեկնաբանեց նաև Աստանայի գագաթաժողովում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի խոսքերը` ընդգծելով, որ եզրակացությունը մեկն է ` Արցախի անկախությունն այլընտրանք չունի, Հայաստանի իշխանություններն էլ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ շարունակելու են ջանքերը Արցախի անկախության միջազգային ճանաչման համար, հաղորդում է ՀՀ ԱԺ հասարակայնության հետ կապի ծառայությունը: Հայաստանը նախագահը, մասնավորապես, ասել էր. «Արցախը անկախացել է միջազգային իրավունքի նորմերին համապատասխան և երբեք չի եղել Ադրբեջանի կազմում: Արցախը, թեև չճանաչված, բայց լեգիտիմ հանրապետություն է: Չնայած միջազգային հանրության հայտարարություններին` Ադրբեջանը շարունակում է զինվել և հպարտանում է դրանով, մինչդեռ աշխարհը պայքար է հայտատարել սպառազինությունների մրցավազքի դեմ: Հայաստանը դեմ է խնդրի ուժային լուծմանը, սակայն եթե Ադրբեջանը վերսկսի ռազմական ագրեսիան Հայաստանը կճանաչի Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: Ադրբեջանը չունի ո'չ բարոյական, ո'չ իրավական և ո'չ էլ քաղաքական հիմք` Արցախը իր կազմում պահելու համար»: Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |