8 դեկտեմբերի 2010 - 11:11 AMT
Մոսկվայում հարգանքի տուրք մատուցեցին Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակին

Դեկտեմբերի 7-ին Մոսկվայում ՌԴ-ում ՀՀ դեսպանատան աշխատակիցները` արտակարգ և լիազոր դեսպան Օլեգ Եսայանի գլխավորությամբ ծաղկեպսակ դրեցին Սուրբ Հարություն եկեղեցու տարածքում գտնվող 1988 թվականի Սպիտակի երկրաշարժի զոհերին նվիրված խաչքարին: Միջոցառմանը մասնակցում էին նաև Մոսկվայի հայ համայնքի ներկայացուցիչները, հաղորդում է Մոսկվայում Հայաստանի դեսպանատան մամլո ծառայությունը: