8 դեկտեմբերի 2010 - 12:17 AMT
Գրանթ Թորնթոն ընկերությունը փոխել է գործունեության կազմակերպաիրավական ձեւը

2010 թ. նոյեմբերի 22-ին Գրանթ Թորնթոն Ամիօ ՍՊԸ-ն վերագրակազմակերպվել է եւ այսուհետ կկոչվի «Գրանթ Թորնթոն» ՓԲԸ:

Ինչպես հաղորդում է ընկերության մամլո ծառայությունը, ընկերության անվանումի փոփոխության նպատակն է արտահայտել Գրանթ Թորնթոն Ինթերնեշնլի՝ իր անդամ-ըներությունների համախմբվածությունը ավելի ամուր դարձնելու քաղաքականությունը: Միեւնույն ժամանակ փոխվեց ընկերության կազմակերպաիրավական ձեւը, ինչը կնպաստի ընկերության եւ իր մասնաճյուղերի շարունակական աճին Հայաստանում եւ այլ երկրներում (Վրաստան, Տաջիկստան) եւ կապահովի ընկերության ղեկավարությանը ավելի ճկուն կառավարման միջոցներով:

Գրանթ Թորնթոն Ինթերնեշնլի հայաստանյան անդամ հանդիսացող Գրանթ Թորնթոն ՓԲԸ-ն միավորում է մի շարք ոլորտների մասնագետների՝ հաշվապահներ, աուդիտորներ, մասնագետներ ֆինանսների, գործարարության եւ կառավարման ոլորտներից: Ավելի քան 15 տարի է, ինչ Գրանթ Թորնթոնը տրամադրում է աուդիտորական եւ խորհրդատվական ծառայություններ խոշոր ընկերություններին, պետական հաստատություններին, միջազգային եւ տեղական հասարակական կազմակերպություններին, ազգային եւ առեւտրային բանկերին Հայաստանում եւ ԱՊՀ այլ երկրներում: