8 դեկտեմբերի 2010 - 12:56 AMT
Հայաստանում Վրաստանի դեսպան է նշանակվել Թենգիզ Շարմանաշվիլին

Մեքսիկայում դեսպանի պաշտոնում հաստատվել է Մալխազ Միքելաձեն, Բրազիլիայում՝ Օթար Բերձենիշվիլին, Հայաստանում՝ Վրաստանի ազգային-ժողովրդավարական կուսակցության ներկայացուցիչ Թենգիզ Շարմանաշվիլին: Բոլոր թեկնածություններն առաջարկել է Վրաստանի նախագահը:

Մինչ այժմ Վրաստանը չուներ դեսպաններ Բրազիլիայում ու Մեքսիկայում, ինչը շատ կարևոր է, նիստում ասել է խորհրդարանի արտաքին կապերի կոմիտեի նախագահ Ակակի Մինաշվիլին: