ՀՀ խորհրդարանն օրինագիծ է ընդունել, որի համաձայն Հայաստանը կկարողանա պայմանագրեր կնքել չճանաչված պետությունների հետ

ՀՀ խորհրդարանն օրինագիծ է ընդունել, որի համաձայն Հայաստանը կկարողանա պայմանագրեր կնքել չճանաչված պետությունների հետ

PanARMENIAN.Net - Հայաստանի խորհրդարանն առաջին ընթերցմամբ 88 «կողմ» ձայնով ընդունել է «ՀՀ միջազգային պայմանագրերի մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագիծը: Դեռ քվեարկությունից առաջ «Ժառանգություն» ընդդիմադիր խմբակցության նախագահ Ստեփան Սաֆարյանը հայտարարել է, որ քանի որ այդ օրինագիծը հակասում է Վիեննայի միջազգային պայմանագրերի մասին կոնվենցիային, խմբակցությունը չի մասնակցի քվեարկությանը:

Ինչպես հաղորդում է PanARMENIAN.Net ի խորհրդարանական թղթակիցը, ելույթ ունենալով ԱԺ-ում մինչ օրինագծի ընդունումը, ՀՀ ԱԺ փոխնախարար Շավարշ Քոչարյանը հայտարարել է, որ Հայաստանը հանդիսանում է Արցախում մարդու իրավունքների պաշտպանության երաշխավորը: «Հայաստանը Ղարաբաղի ժողովրդի ազատ տեղաշարժվելու, առողջապահության, կրթության և այլ իրավունքի իրականացման երաշխավորն է: Օրինագծի ընդունումը թույլ կտա բոլոր այդ հարցերը տեղափոխել իրավական դաշտ»,-ասել է Քոչարյանը:

Նա կրկին հաստատեց, որ Հայաստանն ամեն կերպ հասնելու է Արցախի Հանրապետության անկախության միջազգային ճանաչմանը:

Փոփոխություններն ենթադրում են, որ Հայաստանը կկարողանա պայմանագրեր կնքել չճանաչված պետությունների հետ:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---