Յուրի Գերասիմով. Առանց գետերի խիստ պաշտպանության իշխանի պոպուլյացիան չի վերականգնվի

Յուրի Գերասիմով. Առանց գետերի խիստ պաշտպանության իշխանի պոպուլյացիան չի վերականգնվի

PanARMENIAN.Net - Սևանա լճում ձկան ընդհանուր պաշարը 2009թ. կազմել է 278,6 տոննա, որից 170-180 տոննան սիգ: Նման տվյալներ են բերվում 2005-2009թթ. լճի հետազոտման վերբերյալ գրքում, որի հեղինակներն են ՌԴ ԳԱԱ Պապանինի անվան ներքին ջրերի կենսաբանության ինստիտուտի փորձագետներ Յուրի Գերասիմովն ու Սերգեյ Պոդդուբնին: Ընդ որում, 1988թ. ձկան պաշարները լճում կազմում էին 10 788 տոննա, 2005թ.՝ 625 տոննա:

Երևանում կայացած մամլո ասուլիսում Յուրի Գերասիմովը հաղորդել է, որ ձկների քանակի ավելացմանը խոչընդոտող հիմնական գործոնը որսագողությունն է: «Ձվադրությունից առաջ ձկները հավաքվում են գետերի ակունքներում և այդ պահին շատ խոցելի են որսագողների համար: Առանց գետերի խիստ պաշտպանության իշխանի պոպուլյացիան չի վերականգնվի»,-ճասել է նա: Ըստ նրա, ամենամեծ խնդիրը ձկնորսությունն է էլեկտրական միջոցներով, քանի որ այդ դեպքում վնասվում է ոչ միայն ձուկը, այլ նաև մանրաձուկը: Գերասիմովը հավելել է նաև, որ գետերի վերջին հետազոտության ժամանակ իշխան այնտեղ չի հայտնաբերվել: Ինչ վերաբերում է սիգին, ապա ըստ ռուս փորձագետների, եթե ձկնորսության արգելքը պահպանվի 3-4 տարի, այդ ձկնատեսակի պոպուլյացիան լճում բավականին կավելանա:

Իր հերթին ՀՀ ԳԱԱ հիդրոէկոլոգիայի և իխտիոլոգիայի ինստիտուտի տնօրեն Բարդուղ Գաբրիելյանն ասել է, որ կարմրախայտի չորս տեսակներից երկուսն արդեն անհայտացել են, իսկ երկու ձկնատեսակները գտնվում են անհետացման եզրին: Բացի այդ, նա նշել է, որ եթե նախկինում լճում կար 4 ձկնատեսակներ, ապա այժմ կա 7 ձկնատեսակ, սակայն այդ ձկնատեսակներից 4-ն անցանկալի են, քանի որ հանդիսանում են Սևանի էլիտար ձկնատեսակների մրցակիցները: Անցանկալի ձկնատեասկներ են հանդիսանում լճածածանն ու կարասը, որոնք լիճ են բերվել 1983թ. հետո, ինչպես նաև հայկական տառեխը և ծիածանափայլ կարմրախայտը, որոնք լճում հայտնվել են արդեն 2005թ. հետո:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---