Սերգեյ Պոդդուբնի. Սևանը մաքուր լիճ է, առանց քիմիական աղտոտման

Սերգեյ Պոդդուբնի. Սևանը մաքուր լիճ է, առանց քիմիական աղտոտման

PanARMENIAN.Net - 20 տարվա ընթացքում Սևանա լճի հիդրոէկոլոգիայում առանձնակի փոփոխություններ չեն կատարվել, ջերմաստիճանային ռեժիմը նույնն է մնացել, պահպանվում է թթվածնի պակասը, լրագրողներին է ասել ՌԴ ԳԱԱ Պապանինի անվան ներքին ջրերի կենսաբանության ինստիտուտի փորձագետ Սերգեյ Պոդդուբնին:

Նա պարզաբանել է նաև, որ թթվածնի պակասը և նրա բացակայությունը ջրի որոշ շերտերում առաջացել է Սևանի ջրի մակարդակի նվազման պատճառով: «Ջրի որակով լիճը միանգամայն մաքուր է, հետազոտությունները քիմիական տղտոտում չեն հայտանաբերել»,-հավելել է նա:

Իր հերթին, մեկ այլ ռուս գիտնական Յուրի Գերասիմովը գտնում է, որ Սևանի մակարդակի բարձրացման հետ իրավիճակը լճում ձկների վերարտադրության ոլորտում կբարելավվի, քանի որ կվերականգնվեն ձկների ձվադրման վայրերը:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---