«ԱրմենՏել» ընկերությունը հայտարարում է «Ինտերնետ գրասենյակում և ամենուր» ակցիայի մեկնարկի մասին

«ԱրմենՏել» ընկերությունը հայտարարում է «Ինտերնետ գրասենյակում և ամենուր» ակցիայի մեկնարկի մասին

PanARMENIAN.Net - «ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը` Beeline) հայտարարում է իրավաբանական անձանց համար «Ինտերնետ գրասենյակում և ամենուր» ակցիայի մեկնարկի մասին: Hi-Line 512, Hi-Line 1024 կամ Hi-Line 2048 ծառայության «Նախընտրելի» սակագնային փաթեթին միացող իրավաբանական անձիք կարող են անվճար ստանալ USB-մոդեմ, միացում շարժական ինտերնետի «Բազային» սակագնային փաթեթին` անվճար ամսեկան ծավալով: Առաջին տարվա ընթացքում բաժանորդին տրամադրվող շարժական ինտերնետի անվճար ծավալը համըկնում է Hi-Line ծառայության նրա սակագնային փաթեթով նախատեսված թողունակության թվի հետ: Այսպես, օրինակ, Hi-Line 2048 ծառայության «Նախընտրելի» սակագնային փաթեթի բաժանորդը ստանում է տարեկան 2048 ՄԲ շարժական ինտերնետի անվճար ծավալ, այսինքն ամիսը 171 ՄԲ:

Ինչպես հաղորդում է ընկերության մամլո ծառայությունը, այն իրավաբանական անձինք, ովքեր հանդիսանում են Hi-Line ծառայության բաժանորդներ կարող են օգտվել նոր առաջարկից` վերակնքելով Hi-Line ծառայության «Նախընտրելի» սակագնային փաթեթի ավելի բարձր թողունակությամբ պայմանագիր:

«Հանդիսանալով կապի ինտեգրված օպերատոր, «ԱրմենՏել» ընկերությունն առաջարկում է իրավաբանական անձանց որակյալ և շահավետ ինտերնետ-հասանելիություն` լարային և անլար տեխնոլոգիաներով: Սա գործարարներին հնարավորություն կընձեռի մշտապես մուտք ունենալ համաշխարհային սարդոստայն` լինելով կապի մեջ հաճախորդների և գործընկերների հետ», - նշեց ընկերության գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:

Բաժանորդը կարող է հրաժարվել շարժական ինտերնետի ծառայությունից պայմանագրի կնքմանը հաջորդող 10 օրվա ընթացքում` USB-մոդեմը վերադարձնելու, ինչպես նաև անվճար տրամադրված մեգաբայթերը գերազանցող օգտագործված ծավալի դիմաց վճարելու պայմանով: Նշված ժամկետի ավարտից հետո հրաժարվելու դեպքում բաժանորդը վճարում է USB-մոդեմի և անվճար սահմանաչափը գերազանցող օգտագործված ծավալի արժեքը: Պայմանագրի կնքմանը հաջորդող 12 ամիսների ընթացքում բաժանորդը կարող է անցում կատարել դեպի ավելի բարձր թողունակությամբ “Hi-Line” ծառայության «Նախընրտելի» սակագնային փաթեթներից որևէ մեկը, ինչպես նաև փոխարինել շարժական ինտերնետի «Բազային» սակագնային փաթեթը «Գիշերային» կամ «Անսահմանափակ» հետվճարային սակագնային փաթեթով:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---