8 դեկտեմբերի 2010 - 15:22 AMT
UNDP-ը հետագայում ևս կաջակցի «Հարավային Կովկասի սահմանների համալիր կառավարման» ծրագրի իրականացմանը

«Մենք ողջունում ենք Հայաստանի ղեկավարության դիրքորոշումը «Հարավային Կովկասի սահմանների համալիր կառավարման» ծրագրի իրականացման հարցում»,- ԵՄ կողմից ֆինանսավորվող և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կողմից իրականացվող «Հարավային Կովկասում սահմանների համալիր կառավարման» ծրագրի երկօրյա աշխատաժողովի ընթացքում հայտարարել է ՀՀ-ում UNDP-ի մշտական ներկայացուցիչ Դաֆինա Գերչևան: Նա նշել է, որ UNDP-ը հետագայում ևս կաջակցի «Հարավային Կովկասի սահմանների համալիր կառավարման» ծրագրի իրականացմանը: Ըստ նրա, ծրագիրը երկու նպատակ ունի՝ զարգացնել առևտուրը Հարավային Կովկասի երկրների միջև և ապահովել ազգային սահմանների անվտանգությունը:

Իր հերթին Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Ռաուլ դը Լյուցենբերգերը հայտարարեց, որ «Հարավային Կովկասի սահմանների համալիր կառավարման» ծրագիրը կնպաստի Հայաստանի եվրաինտեգրմանը, կնպաստի պայքարին կազմակերպված հանցավորության և թրաֆիկինգի դեմ, ինչպես նաև կբարելավի սպասարկումը սահմաններում: