Դամասկոսը հրաժարվում է սատարել Իրանին Իսրայելի հետ զինված հակամարտության դեպքում: Այդ մասին է վկայում դեկտեմբերի 8-ին WikiLeaks-ում հրապարակված փաստաթուղթը:
Տեղեկությունները հավանաբար, ստացվել են ոմն դիվանագիտական աղբյուրից, որը շփվել է Դամասկոսում ԱՄՆ դեպսնատան աշխատակիցների հետ: Ըստ տվյալների, Սիրիան հրաժարվել է ընդունել Իրանի պահանջը՝ միանալ ռազմական գործողություններին Իսրայելի ու Իրանի կամ Լիբանանի «Հեզբոլլահի» միջև պատերազմի դեպքում:
Ըստ նույն աղբյուրի, Դամասկոսը պատասխանել է Թեհրանին, որ պետք չէ ակնկալել ինչպես Սիրիայի ու «Հեզբոլլահի», այնպես էլ Պաղեստինի «ՀԱՄԱԶ»-ի մասնակցությունը: Ասվում է նաև, որ Սիրիայի ղեկավարները մերժել են, բացատրելով դա նրանով, որ Իրանը բավական ուժեղ չէ, միջուկային ծարգիրը հաջողությամբ առաջ տանելու համար: Իրանը դժգոհ է մնացել Դամասկոսի պատասխանից, գրում է MIGnews.com: