8 դեկտեմբերի 2010 - 15:30 AMT
Թուրքիան շարունակում է ակտիվորեն զինել Ադրբեջանին

Հաջորդ տարի Ադրբեջանը Թուրքիայի հետ համատեղ տարբեր տեսակի ռազմական տեխնիկայի արտադրություն կգործարկի: Ինչպես հայտնում է ԱՊԱ-ն, կողմերի միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել համատեղ արտադրություն հիմնելու մասին: Հոկտեմբերի վերջում համաձայնություն է ձեռք բերվել զրահատեխնիկայի արտադրության մասին: Ռազմական տեխնիկան ու դետալները կներկրվեն Թուրքիայից և տեղում կհավաքվեն:

Դեկտեմբերի ավարտին Բաքվում Ադրբեջանի ու Թուրքիայի պատվիրակությունները կքննարկեն որոշ հեռանկարային նախագծեր ռազմական արդյունաբերության ոլորտում: