8 դեկտեմբերի 2010 - 15:57 AMT
Էրդողանը WikiLeaks-ի հրապարակումներն ասեկոսեներին համազոր է համարում

Թուրքիայից բացի ոչ ոք չի որոշում նրա արտաքին քաղաքականության ուղղվածությունը: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: «Թուրքիան չի կարող անտարբեր մնալ տարածաշրջանում իրադարձությունների հանդեպ: Ոչ ոք չի կարող մեզ մատնանշել, թե ում հետ և ինչպես հարաբերություններ հաստատել»,-ասել է Էրդողանը:

Ինչ վերաբերում է ԱՄՆ Պետդեպարտամենտի փաստաթղթերի գաղտնազերծմանը, ապա թուրք վարչապետը դրանք «ասեկոսեներ է» համարում: Ըստ նրա, այդ հրապարակումները լուրջ խնդիր են դարձել ամերիկյան դիվանագիտության համար: