8 դեկտեմբերի 2010 - 16:11 AMT
Ֆիլիպ Քրոուլի. Մեր դիվանագետները մշտապես հաղորդում են մեզ հավատարմագրման երկրներում ընթացող գործընթացների մասին

«Մեր դիվանագետները մշտապես հաղորդում են մեզ հավատարմագրման երկրներում ընթացող գործընթացների մասին: Դա շատ կարևոր է ու օգտակար, մեր դիվանագետները կշարունակեն դա անել»,-Վաշինգտոնում կայացած ճեպազրույցում հայտարարել է Պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Ֆիլիպ Քրոուլին՝ մեկնաբանելով Թուրքիայի վարչապետի հայտարարությունն այն մասին, որ WikiLeaks-ում հրապարակված տեղեկատվությունը «անլուրջ է ու ամերիկացի դիվանագետների բամբասանքներն է»:

Էրդողանը մեղադրել է ամերիկացի դիվանագետներին «բամբասանքների» տարածման մեջ և նշել է, որ դատի կտա նրանց: