Կիևում բացվել է եվրոպական և ասիական մեդիաների ամենամյա համաժողովը 8 դեկտեմբերի 2010 - 17:03 AMT PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 8-ին Կիևում բացվել է եվրոպական և ասիական մեդիաների ԵԱՄՀ ամենամյա հերթական համաժողովը, որի կազմակերպիչն է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը: Ուկրաինայի մայրաքաղաքում հավաքվել են ԱՊՀ երկրների, Բալթիայի ու Վրաստանի ԶԼՄ-ների՝ լրատվական գործակալությունների ղեկավարներ, առաջատար թերթերի ու ամսագրերի գլխավոր խմբագրեր, խոշորագույն հեռուստա- և ռադիոընկերությունների գլխավոր տնօրեններ, ինչպես նաև հայտնի լրագրողներ ու միջազգային փորձագետներ: Երկու օրում մեդիաընկերակցության ներկայացուցիչները կքննարկեն տեղեկատվական փոխգործակցության խնդիրները եվրոպական ու ասիական տարածաշրջաններում՝ մուլտիմեդիական տեխնոլոգիաների զարգացում, անցում թվային կրիչների, ԶԼՄ-ների կոնվերգենցիա, մրացկցությունը ավանդական մեդիաների ու նոր պլատֆորմների միջև, սոցիալական ցանցերի ֆենոմենը: Բանավեճի թեմաներից մեկը կդառնա այն հարցը, թե արդյոք մատչելի ինտերնետի առկայությունը կդառնա ժամանակակից մարդու ևս մեկ իրավունքը: Որպես մեծ ինետգրացիոն նախագիծ համաժողովին ներկայացվեց ԱՊՀ երկրների, Բալթիայի ու Վրաստանի համար ընդհանուր «Հարյուր կողմ» ինտերնետ-թերթը: Նախագծի մասնակից յուրաքանչյուր ԶԼՄ հնարավրություն կունենա ազատ հրապարակել սեփական նութերը ու օգտվել ընդհանուր կոնտենտից: Ինտեգրված էլեկտրոնային ռեսուրսի ստեղծման գաղափարն առաջացավ դեռ մեկ տարի առաջ, Մոսկվայում կայացած նախորդ համաժողովին: Ավանդաբար, նախատեսվում է նաև մասնակիցների ոչ պաշտոնական շփում ընդունող երկրի բարձրագույն ղեկավարության հետ: Այս տարի համաժողովի աշխատանքերին կմասնակցի Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը, սակայն միջոցառումից մեկ օր առաջ նրա աշխատակազմից հայտնեցին, որ նախագահը խիտ գրաֆիկի պատճառով չի կարողանա հանդիպել համաժողովի մասնակիցների հետ: Վիկտոր Յանուկովիչին համաժողովում կներկայացնի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Աննա Գերմանը: Համաժողովին մասնակցում է նաև PanARMENIAN Media ՍՊԸ-ի գործադիր տնօրեն Արմեն Ազարյանը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | ՄԻՊ աշխատակազմը մայիսի 9-ին արտակարգ ռեժիմով է աշխատելու Նշվել է, որ անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության ծառայողների կողմից անհամաչափ ուժի գործադրումը ԱԳՆ․ ՀՀ-ն չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը Ուշակովն ավելի վաղ ասել էր, որ Հայաստանը պատրաստվում է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից Սյունիքի Շաքի գյուղի մոտ կկառուցվի մաքսային և լոգիստիկ կենտրոն Կենտրոնը հագեցված է լինելու լաբորատոր սարքավորումներով և պարագաներով, սկանավորման սարքերով ՀՀ-ն և ՎԶԵԲ-ը 236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրեն Սիսիան-Քաջարան ճանապարհի մի հատվածը կառուցելու համար Կկառուցվի 5 թունել, 11 կամուրջ, 68 հեղեղատ, 43 հենապատ |