Եվրոպացի պատգամավորները կոչ են անում Թուրքիային վերացնել Հայաստանի շրջափակումը

Եվրոպացի պատգամավորները կոչ են անում Թուրքիային վերացնել Հայաստանի շրջափակումը

PanARMENIAN.Net - Հայաստան-ԵՄ խորհրդարանական համագործակցության հանձնաժողովն իր հայտարարության մեջ կոչ է անում Թուրքիային մինչ Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին արձանագրությունների վավերացումը վերացնել Հայաստանի շրջափակումը: Ինչպես Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ՀՀ ԱԺ եվրաինտեգրման գծով մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը, կարևոր է, որ հայտարարության հեղինակները կոչ են անում Թուրքիային անհրաժեշտ քայլեր ձեռնարկել Երևանի հետ բարիդրացիական հարաբերություններ հաստատելու ուղղությամբ և որքան հնարավոր է արագ բացել սահմանը Հայաստանի հետ:

Հայտարարության մեջ հիշատակվում է 1987թ. հունիսի 18-ի Եվրախորհրդարանի բանաձևը Հայկական հարցի քաղաքական լուծման վերաբերյալ:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---