«ԱրմենՏել»-ը հովանավորում է Տիգրան Մեծի 2150-ամյակին նվիրված պատանի նկարիչների ցուցահանդեսը

«ԱրմենՏել»-ը հովանավորում է Տիգրան Մեծի 2150-ամյակին նվիրված պատանի նկարիչների ցուցահանդեսը

PanARMENIAN.Net - «ԱրմենՏել» ՓԲԸ-ն (ապրանքանիշը` Beeline) հովանավորում է պատանի նկարիչների ստեղծագործությունների ցուցահանդեսը, որի բացումը տեղի ունեցավ Հայաստանի Ազգային գեղագիտության կենտրոնում 2010թ-ի դեկտեմբերի 8-ին: Ցուցահանդեսը` նվիրված Տիգրան Մեծի 2150 ամյակին երորրդն էր հոբելյանական միջոցառումների շարքում և անց է կացվում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի բարձր հովանու ներքո: Արցախի, Գյումրիի պատանի նկարիչների, ինչպես նաև Հայաստանի Ազգային գեղագիտության կենտրոնի սաների ավելի քան 100 աշխատանքներ ներկայացված են ցուցահանդեսում:

«Այսօր, շատ կարևոր է ժամանակակից Հայաստանի աճող սերնդի հոգում պահպանել մշակութային և պատմական ժառանգությունը: Ես խորապես համոզված եմ, որ այս միջոցառումն իր հետքը կթողնի պատանի սերնդի հայրենանվեր դաստիարակման հարցում` մերձեցնելով նրանց ազգային արժեքներին և պատմությանը»,- նշեց «ԱրմենՏել» ՓԲԸ-ի Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն: Դիմելով ցուցահանդեսի կազմակերպիչներին Իգոր Կլիմկոն ասաց, «բացելով հայոց պատմության փառավոր էջերը դուք կատարում եք անգնհատելի աշխատանք` ի բարօրություն ապագա սերունդներին և հայ պետականության»:

Ինչպես ասվում է ընկերության մամլո հաղորդագրության մեջ, Տիգրան Մեծի 2150-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների շարքում ընդգրկվել են Մեծ Թագավորի մասին վավերագրական ֆիլմի ցուցադրությունը և հայ ճանաչված նկարիչների աշխատանքների ցուցահանդեսը, որտեղ ներկայացված նկարները կտպագրվեն պատկերագրքում, որը նաև ներառում է Տիգրան Մեծի կյանքին և գործունեությանը նվիրված գիտահանրամատչելի հոդվածներ և փաստաթղթեր` հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---