8 դեկտեմբերի 2010 - 18:23 AMT
ՀՀ կառավարությունը կանգ չի առնի ճանապարհի կեսին պարտադիր ավտոապահովագրման ներմուծման հարցում

ՀՀ կառավարությունը վճռական է ավտոքաղաքացիական պատասխանատվության պարտադիր ապահովագրման (ԱՊՊԱ) ներմուծման հարցում և կձեռնարկի բոլոր միջոցներն այդ գործընթացը շարունակելու համար, ՀՀ ԱԺ-ում խորհրդարանական ժամի ընթացքում հայտարարել է ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը:

«Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը նշել է, որ հետճգնաժամային փուլում ԱՊՊԱ ներմուծումը լրացուցիչ բեռ է բնակչության համար:

«ՀՀ կառավարության դիրքորոշումն այս հարցում անփոփոխ է: Մենք կարծում ենք, որ այդ գործընթացը ճանապարհի կեսին դադարեցնելը սխալ է»,- ասել է Դավթյանը: