8 դեկտեմբերի 2010 - 18:34 AMT
Արմեն Բոսնախյան. Հայ հասարակությունը կոռուպցիան ընկալում է որպես նորմա

Կոռուպցիայի դեմ պայքարում որոշիչ նշանակություն պետք է ունենան պետական կամքը և քաղաքականությունը, ասել է ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիայի և կազմակերպված հանցավորության հարցերով վարչության դատախազ Արմեն Բոսնախյանը «Հասարակությունը` կոռուպցիայի դեմ» թեմայով Երևան-Մոսկվա-Թբիլիսի հեռուսակամրջի ժամանակ:

Բոսնախյանի խոսքերով, փոքր և միջին բիզնես այն ընդունում է որպես հասարակության մեջ վարվելակերպի համապատասխան կանոն: «Այս խնդրի անընդունելիությունը պետք է արտահայտվի իրավապահ մարմիններին աջակցելու մեջ, իհարկե, առկա է անվստահություն իրավապահ մարմինների նկատմամբ, բայց կարծում եմ դա նույնպես հաղթահարելի է»,- ասել է նա:

Իր հերթին, Հասարակական հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ, Դաշնության և տարածաշրջանային քաղաքականության հարցերով Պետդումային կոմիտեի անդամ Անտոն Բելյակովն ասել է, որ նախկին ԽՍՀՄ գրեթե բոլոր երկրներում կոռուպցիայի դեմ պայքարին խանգարող մի խնդիր կա` հասարակության մոտ գաղափարախոսության բացակայությունը: Նրա խոսքերով, եթե կոռուպցիայի դեմ պայքար տարվում է, ապա այն չի վերաբերվում «խոշոր ձկներին»: