8 դեկտեմբերի 2010 - 18:50 AMT
Բակո Սահակյանը այցելել է Ստեփանակերտի շախմատի տուն, որտեղ ընթանում է թիմային մրցաշար

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 8-ին այցելել է Ստեփանակերտի շախմատի տուն, որտեղ ընթանում էր ԼՂՀ պետական անկախության եւ Սահմանադրության տարեդարձին նվիրված թիմային մրցաշար:

Ինչպես հաղորդում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը, նախագահը կարեւորել է Արցախի եւ Հայաստանի շախմատի ֆեդերացիաների կողմից կազմակերպված նման միջոցառման անցկացումը մեր երկրում՝ այն համարելով հանրապետությունում սպորտի զարգացման կարեւոր խթաններից մեկը: