9 դեկտեմբերի 2010 - 15:37 AMT
Հայաստանում երիտասարդները և քաղաքական գործիչները սկսել են ավելի շատ այցելել օպերա

«Ինձ ուրախացնում է այն փաստը, որ հանդիսատեսի շարքում ավելի շատ եմ նկատում երիտասարդների»,- դեկտեմբերի 9-ին Երևանում մամլո ասուլիսում ասել է Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Կամո Հովհաննիսյանը:

Նրա խոսքերով, օպերայի և բալետի թատրոնի մշտական այցելուներից է Հայաստանի մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը: «Նա միշտ մտահոգված է լինում օպերաների բեմականացման հարցերով և միշտ փորձում է մեզ օգնել, ես նրան դրա համար շատ շնորհակալ եմ»,- ասել է Հովհաննիսյանը և հավելել, որ օպերայի և բալետի թատրոն այցելում են որոշ քաղաքական գործիչներ և նրանցից ոմանք բավական հաճախ են գալիս: