9 դեկտեմբերի 2010 - 18:09 AMT
Տիգրան Սարգսյան. Գործարար միջավայրի բարելավմանն ուղղված կառավարական միջոցառումներն առաջիկա վեց ամսում պետք է տան առաջին արդյունքները

Հայաստանի կառավարությունը դեկտեմբերի 9-ի նիստին հաստատել է երկրի գործարար միջավայրի բարելավմանն ուղղված միջոցառումների ծրագիրը: Ինչպես նշել է Հայաստանի էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը, այդ միջոցառումների շնորհիվ պետք է զգալիորեն բարձրանա Հայաստանի գլոբալ մրցունակությունը և բարելավվի երկրի դիրքը համաշխարհային բանկի «Գործարարությամբ զբաղվելը 2012» դասակարգման մեջ։ Այդ նպատակով երկրի կառավարությունը մտաիր է բաեփոխել մաքսային և հարկային վարչարարությունը:

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի դիտարկմամբ ընդունված որոշումների և առաջարկվող օրինագծերի փաթեթը մեծապես պարզեցնում է գործարար միջավայրը և էական դրական ազդեցություն կունենա դրա ցուցանիշների վրա։ Փաստաթղթերը մշակվել են բոլոր նախարարությունների և գերատեսչությունների մասնակցությամբ և առաջիկա վեց ամսում պետք է տան առաջին արդյունքները: