10 դեկտեմբերի 2010 - 19:20 AMT
«Ժառանգություն» կուսակցությունը շնորհավորում է հայ ժողովրդին Արցախի անկախության հանրաքվեի 19-րդ տարեդարձի կապակցությամբ

«Ժառանգություն» կուսակցությունը շնորհավորում է Արցախի հայությանը` Անկախության հանրաքվեի 19-րդ եւ Սահմանադրության հանրաքվեի 4-րդ տարեդարձերի կապակցությամբ` հայտնելով իր զորակցությունն ու պատրաստակամությունը շարունակելու պայքարը մինչեւ համազգային նպատակների ամբողջական իրականացումը` ԼՂՀ պետականության օրինավոր ճանաչումից սկսյալ:

«Ժառանգությունը» գտնում է, որ Հայաստանի Հանրապետությունը պարտավոր է լինել առաջին երկիրը, որը կճանաչի Արցախը, եւ դա կլինի այն քայլը, որը լուրջ բեկում կմտցնի ՀՀ կողմից վարվող արտաքին քաղաքականության մեջ: «Ցավոք, ներկայիս իշխանությունները` մերժելով Արցախի միջազգային ճանաչմանն ուղղված բոլոր ջանքերն ու նախաձեռնությունները, շարունակում են վարել կրավորական եւ պարտվողական ուղեգիծ: Եվ, այդուհանդերձ, մենք լիահույս ենք, որ հեռու չէ այն օրը, երբ մեր մեջ ուժ կգտնենք միավորվելու ազգային նպատակների շուրջ եւ Հայաստանն ու Արցախը դուրս բերելու զարգացման լայն մայրուղի»,-ասվում է «Ժառանգության» ուղերձում: