10 դեկտեմբերի 2010 - 19:27 AMT
Արարատբանկը դարձավ Diners Club միջազգային վճարային համակարգի բացառիկ ներկայացուցիչը Հայաստանում

Արարատբանկ ՓԲԸ-ն բացառիկ պայմանագիր է կնքել աշխարհում պրեմիում դասի Diners Club միջազգային վճարային համակարգի հետ` դառնալով ընկերության էքսկլյուզիվ ներկայացուցիչը Հայաստանում, հաղորդում է բանկի մամլո ծառայությունը:

Diners Club-ը բարձրակարգ ծառայություններ է մատուցում աշխարհի ավելի քան 185 երկրներում` շուրջ 675 000 բանկոմատների և կանխիկացման կետերի միջոցով և կնքված բացառիկ պայմանագրի շնորհիվ Արարատբանկի բանկոմատների և կանխիկացման կետերի ցանցը ևս միացվում է Diners Club-ի համաշխարհային ցանցին:

«Արարատբանկը ճանաչելով որպես Diners Club-ի բացառիկ ներկայացուցիչ Հայաստանում, այս ընկերությունը բարձր է գնահատել բանկի կորպորատիվ քաղաքականությունն ու բանկային ծառայությունների մատուցման որակն ու մակարդակը»,- ասվում է հաղորդագրության մեջ: