Էդուարդ Փոլադով. Բաքուն աշխատում է կոծկել հայ փախստականների խնդիրը և, թվում է, թե Հայաստանը նպաստում է դրան

PanARMENIAN.Net - «Հայաստանում մարդու իրավունքների ամենահիմնական խախտումը հայ փախստականների խնդիրն է, որի վրա այսօր բոլորը աչք են փակում: Ոչ մի տեղ նրանք չեն հիշատակվում»,-դեկտեմբերի 10-ին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Ադրբեջանահայերի լիազոր ներկայացուցիչների հիմնադրամի կազմկոմիտեի անդամ Ռոման Գյուլբանդյանը, հավելելով. «Մենք ցանկանում ենք առաջնային դարձնել այդ հարցը բանակցային գործընթացներում»:

Իր հերթին Ադրբեջանից քաղաքական, կրոնական և ազգային խմբերի փախստականների լիազոր ներկայացուցիչների խորհրդի քարտուղար Էդուարդ Փոլադովը ասել է, որ Ադրբեջանն ամեն կերպ ձգտում է կոծկել հայ փախստականների խնդիրը և, թվում է, թե Հայաստանը նպաստում է դրան: «Մեր միգրացիոն ծառայության մեջ կան փաստաթղթեր, որտեղ բացահայտ կերպով ոտնահարվում են փախստականների իրավունքները, մասնավորապես, նման մի փաստաթղթում ասվում է, որ 1983-88թ. Ադրբեջանում ծնված անձիք Հայաստանի տարածքում փախստականներ չեն համարվում: Վրդովեցնում է այն, որ այս փաստաթուղթը հաստատվել է արդարադատության նախարարության կողմից»,-ասել է նա: Փոլադովը նշել է նաև, որ Ադրբեջանը կարող է օգտագործել դա: «Իսկ ՀՀ իշխանությունները ուշադրություն չեն դարձնում դրան»,-ասել է նա:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---