ՀՀ վարչապետ. Արցախը բոլոր անհրաժեշտ հիմքերն ունի ինքնորոշման համար

ՀՀ վարչապետ. Արցախը բոլոր անհրաժեշտ հիմքերն ունի ինքնորոշման համար

PanARMENIAN.Net - «Արցախը բոլոր անհրաժեշտ քաղաքական, պատմական ու իրավական հիմքերն ունի ինքնորոշման համար»,-հայտարարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը «Արցախի ինքնորոշման հիմնախնդրի իրավական ասպեկտներն արդի միջազգային իրավական զարգացումների համատեքստում` Կոսովոյից առաջ եւ Կոսովոյից հետո» համաժողովում ունեցած իր ելույթում:

Տիգրան Սարգսյանը գոհունակությամբ նշել է, որ Հայաստանում ձևավորվել է մասնագետների սերունդ, որոնք իրենց առջև խնդիր են դրել ուսումնասիրել Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավական ասպեկտները և զբաղվել Հայոց ցեղասպանության համար միջազգային պատասխանատվության հարցերով:

Համաժողովի կազմակերպիչն է Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---