11 դեկտեմբերի 2010 - 13:12 AMT
Almirante Brown գավաթի մրցաշարում Դավիթ Նալբանդյանը կխաղա Օրասիո Սեբալյոսի հետ

Դեկտեմբերի 11-ին Բուենոս Այրեսում մեկնարկում է Almirante Brown գավաթի մրցաշարը, որի կմասնակցի արգենտինահայ թենիսիստ Դավիթ Նալբանդյանը:

Առաջին հանդիպմանը աշխարհի 27-րդ ռակետ Դավիթ Նալբանդյանը կհանդիպի Օրասիո Սեբալյոսի հետ, որի հետ նա երբեք չի հանդիպել АТР պաշտոնական խաղերում: Հաջորդ զույգը կկազմեն Խուան Մոնակն ու Էդուարդո Շվանկը, հայտնում է Նալբանդյանի պաշտոնական կայքը:

«Թեև մենք բոլորս Արգենտինայի հավաքականի կազմում խաղացել ենք Դևիսի գավաթի մրցաշարի ժամանակ և շատ մտերիմ ենք, սակայն նման մրցաշարերը հնարավորություն են տալիս մրցել միմյանց հետ»,-ասել է նա: