Վիգեն Սարգսյան. Բաքուն միշտ խոստովանել է, որ Ղարաբաղի ժողովուրդը ինքնորոշման իրավունքի սուբյեկտ է

Վիգեն Սարգսյան. Բաքուն միշտ խոստովանել է, որ Ղարաբաղի ժողովուրդը ինքնորոշման իրավունքի սուբյեկտ է

PanARMENIAN.Net - Բաքուն միշտ խոստովանել է, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն ինքնորոշման իրավունքի սուբյեկտ է հանդիսանում: Այդ մասին, ելույթ ունենալով «Արցախի ինքնորոշման հիմնախնդրի իրավական ասպեկտներն արդի միջազգային իրավական զարգացումների համատեքստում` Կոսովոյից առաջ եւ Կոսովոյից հետո» համաժողովում հայտարարել է ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վիգեն Սարգսյանը: «Ադրբեջանական ղեկավարությունն այսօր ևս չի ժխտում այն փաստը, որ Ղարաբաղի ժողովուրդը ինքնորոշման իրավունքի սուբյեկտ է: Ադրբեջանական իշխանությունները հայտարարում են, որ ղարաբաղյան ժողովուրդը կարող է ինքնորոշվել միայն Ադրբեջանի կազմում: Հենց այս հարցում են մեր հակասությունները»,-ասել է Սարգսյանը:

Նա կարևորել է ղարաբաղյան հակամարտության ծագման ու զարգացման մանրակրկիտ ուսումնասիրությունը՝ նշելով, որ հարկավոր է այդ գործընթացները դիտարկել իրավական հարթության վրա:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---