Ալեքսանդր Ամարյան. Աղանդներն աստիճանաբար կործանման են տանում Հայաստանը

PanARMENIAN.Net - «Եվս 24 երիտասարդ հրաժարվել է այլընտրանքային զինվորական ծառայությունից, նույն օրը և նույն ժամին»,-դեկտեմբերի 11-ին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է «Քայքայիչ աղանդներից տուժածների օգնության կենտրոն» ՀԿ-ի ղեկավար Ալեքսանդր Ամարյանը: Ըստ նրա, Եհովայի վկաներն, ըստ էության, չեն ընդունում պետականությունն որպես այդպիսին: «Այդ աղանդները աստիճանաբար կործանման են տանում մեր պետությունը»,-ասել է Ամարյանը:

Իր կողմից հոգեբան Կարինե Նալչաջյանը նշել է, որ նման գործողությունները «հարված են թիկունքից, որը աղանդավորությունը հասցնում է պետությանը»: «Նրանք մշտապես խոսում են հումանիզմի մասին, սակայն հրաժարվում են աշխատանքից, որն ուղղված է մարդկանց օգնելուն»,-ասել է նա:

Այլընտրանքային քաղաքացիական ծառայությունը աշխատանքային գործունեության յուրահատուկ տեսակ է ի շահ հանրության և պետության, որն իրականացնում են քաղաքացիները զինվորական ծառայության փոխարեն: Այլընտրանքային ծառայություն անցած քաղաքացիներն ըստ օրենքի չեն կարող զենք կրել և նշանակվել բարձր պետական պաշտոնների:

Անկախության տարիների ընթացքում 364 Եհովայի վկա դատապարտվել է բանակում ծառայությունից հրաժարվելու համար: Երբ 2004թ. ուժի մեջ մտավ այլընտրանքային ծառայության մասին օրենքը, նրանցից 22-ը գործուղվեցին հիվանդանոցներ ու մանկատներ սպասարկող անձնակազմի կարգավիճակով, սակայն 5 ամիս անց հրաժարվեցին ծառայությունից, քանի որ նրանք գտնվում էին ՊՆ վերահսկողության տակ, ինչպես նաև զինվորականների և ոստիկանների հրամաններին ենթարկվելու անհրաժեշտության պատճառով: 15 հոգի դատապարտվեց 2-3-ամյա ազատազրկման, սակայն 7 ամիս անց նրանք ազատ արձակվեցին:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---