Աշխարհի չեմպիոն Վիկ Դարչինյանը պարտվեց Աբներ Մարեսին

Աշխարհի չեմպիոն Վիկ Դարչինյանը պարտվեց Աբներ Մարեսին

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 11-ին Տակոմում (ԱՄՆ) կայացավ IBO վարկածով թեթևագույն քաշային կարգում աշխարհի չեմպիոն Վախթանգ (Վիկ) Դարչինյանի և մեքսիկացի բռնցքամարտիկ Աբներ Մարեսի մենամարտը: Առաջին ռաունդից հետո Մարեսը մենամարտը շարունակեց բաց վերքով: Մենամարտի երկրորդ ռաունդում Դարչինյանին հաջողվեց Աբներ Մարեսին նոկդաունի ենթարկել ձախից կատարած ուղիղ հարվածով:

Մենամարտը տևեց նախատեսված բոլոր 12 ռաունդները, և Դարչինյանն իր հաշվով առաջատար էր առաջին 6 ռաունդների ընթացքում: Չնայած դրան, մենամարտի արդյունքներով երեք մրցավարներից երկուսը առավելությունը տվեցին Աբներ Մարեսին:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---