Բակո Սահակյանն ընդունել է «Ղարաբաղ Տելեկոմ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանին

Բակո Սահակյանն ընդունել է «Ղարաբաղ Տելեկոմ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանին

PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 11-ին ընդունել է «Ղարաբաղ Տելեկոմ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Արցախում կապի ոլորտի զարգացման հետ կապված հարցեր: Նախագահն ընդգծել է, որ «Ղարաբաղ Տելեկոմ» ընկերությունը կարևոր դերակատարություն ունի հանրապետությունում կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման, ինչպես նաև Արցախում տարբեր բարեգործական ծրագրերի իրականացման գործում:

Հանդիպմանն արծարծվել են նաև մատուցվող ծառայությունների սակագների իջեցմանը վերաբերող հարցեր: Երկրի ղեկավարն այս կապակցությամբ նշել է, որ սակագների մատչելիությունն ունի և սոցիալական, և տնտեսական կարևոր նշանակություն, հաղորդում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---