13 դեկտեմբերի 2010 - 15:11 AMT
Էգեմեն Բաղիշ. Կիպրոսի հարցում Թուրքիան պատրաստ է իրադարձությունների ցանկացած զարգացման

Թուրքիայի պետնախարար և ԵՄ-ի հետ բանակցություններում թուրքական պատվիրակության ղեկավար Էգեմեն Բաղիշը հայտարարել է, որ ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության հարցը կապված չէ Կիպրոսի հետ: «Կիպրոսի հարցում Թուրքիան պատրաստ է ամեն ինչի. մեծ լուծման, անուղղակի լուծման, կարգավորման բացակայության կամ ցանկացած այլ ճգնաժամի, որը կարող է առաջնալ»,-ասել է նա, հաղորդում է TRT-Russian-ը: