13 դեկտեմբերի 2010 - 15:19 AMT
Տալլինում տեղի է ունեցել շախմատի պատանեկան Սուրբ ծննդի բարեգործական YEREVAN CUP 2010 մրցաշարը

Դեկտեմբերի 11-ին Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի ակադեմիայում տեղի ունեցավ շախմատի պատանեկան Սուրբ ծննդի բարեգործական YEREVAN CUP 2010 մրցաշարը՝ «Երևան» մշակութային ընկերության մրցանակների համար:

Խմբերում հաղթող են հանդիսացել Յանա Հայրապետյանը, Ռուբեն Հայրապետյանը, Վալենտին Դրագունը, Արտյոմ Բախտեևը, Տանիել Տոկարը, Էրիկ Անանյանը և Տայա Գրիշինան, հաղորդում է esthaylraber.ucoz.ru-ն:

Մրցաշարային անդամավճարների մի մասը հանձնվել է ակադեմիայի բարեգործական հիմնադրամին՝ աջակցելու համար անապահով ընտանիքների երեխաներին: