13 դեկտեմբերի 2010 - 15:25 AMT
«Կիևսթարը» Հայաստանում և ԱՊՀ մի շարք երկրներում նվազեցրել է ռոումինգի սակագները

«Կիևսթար Ջ. Ս. Մ.» ՓԲԸ ուկրաինական կապի օպերատորը նվազեցրել է ԱՊՀ երկրներում միջազգային ռոումինգի սակագները, հաղորդվում է Ուկրաինայի հակամենաշնորհային հանձնաժողովի պաշտոնական հաղորդագրությունում:

«Կիևսթար» ընկերությունը պաշտոնապես խոստացել է, որ հանձնաժողովի որոշմամբ որոշում է ընդունվել 54 տոկոսով ելքային և 40 տոկոսով մուտքային զանգերի սակագները նվազեցնելու մասին Հայաստանում, Ադրբեջանում, Ղազախստանում, Ղրղզստանում, Տաջիկստանում, Թուրքմենստանում և Ուզբեկստանում: Հաղորդագրության համաձայն, «ՄՏՍ Ուկրաինան» նույնպես պարտավորվել է նվազեցնել ռոումինգի սակագներն ԱՊՀ երկրներում: Ուկրաինայի հակամենաշնորհային հանձնաժողովը պահանջել է «ՄՏՍ Ուկրաինա», «Կիևսթար», «Աստելիտ», «Գոլդեն տելեկոմ» և այլ ընկերություններին ռոումինգի սակագները հասցնել տնտեսապես հիմնավորված մեծության: