13 դեկտեմբերի 2010 - 15:55 AMT
2010թ. հունվար-հոկտեմբերին Հայաստանում արտադրվել է շուրջ 248, 5 հազար տոննա հաց

2010թ. հունվար-հոկտեմբերին Հայաստանում արտադրվել է շուրջ 248, 5 հազար տոննա հաց, ինչպես և 2009թ. նույն ժամանակահատվածում: Այդ մասին հաղորդում է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը:

Ալյուրի արտադրությունը հաշվետու շրջանում ավելացել է 15,8 տոկոսով՝ կազմելով 125,3 հազար տոննա, իսկ հրուշակեղենի արտադրությունն ավելացել է 14,6 տոկոսով 2009թ. հունվար-հոկտեմբերի համեմատ և կազմել է 9 հազար տոննա:

2010թ. հունվար-հոկտեմբերին մակարոնեղենի արտադրությունն աճել է 1,2 տոկոսով՝ կազմելով 2,1 հազար տոննա: