13 դեկտեմբերի 2010 - 16:49 AMT
Հայաստանի ֆուտզալի առաջնության առաջատարը «Էրեբունին» է

Տեղի են ունեցել Հայաստանի ֆուտզալի առաջնության 5-րդ տուրի խաղերը: «Էրեբունին» 4:3 հաշվով հաղթել է «Պոլիտեխնիկին», իսկ «Թալգրիգը» 5:3 հաշվով՝ «Հրազդանին»:

5-րդ տուրից հետո առաջատարը «Էրեբունին» է 12 միավորով: «Պոլիտեխնիկը» 7 միավորով 2-րդ տեղում է, եռյակը եզրափակում է «Թալգրիգը», որն ունի 4 միավոր, PanARMENIAN.Net-ին են հաղորդել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամլո ծառայությունում:

6-րդ տուրում «Էրեբունին» կընդունի «Գյումրիին», իսկ «Հրազդանը»՝ «Պոլիտեխնիկին»: