ՀՀ նախագահի նստավայրի դիմաց ընթանում է բողոքի խաղաղ ակցիա

PanARMENIAN.Net - Երևանում ՀՀ նախագահի նստավայրի մոտ ընթանում է բողոքի խաղաղ ակցիա Հայաստանում օտարալեզու դպրոցների բացման դեմ: Ակտվիստներն իրենց ակցիան սկսել են կառավարության շենքի մոտ և քայլել դեպի նախագահի նստավայր: Շուրջ 30-40 հոգի ձեռքերում պահում են «Ոչ օտարալեզու դպրոցներին», «Լեզվի մասին օրենքն անձեռնմխելի է» կարգախոսներով ցուցապաստառներ և վանկարկում են «Ազատ հայրենիք»: Ակցիային միացել են նաև բնապահպանական շարժման ակտիվիստներ: Երթի մասնակիցները նախատեսում են նախագահի նստավայրից շարժվել դեպի ՀՀ Ազգային ժողով:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---