Հայաստանի 2010 թվականի լավագույն մարզիկ է ճանաչվել Տիգրան Մարտիրոսյանը14 դեկտեմբերի 2010 - 13:20 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի սպորտային լրագրողների ֆեդերացիան ամենամյա ավանդական հարցում կատարեց 47 սպորտային լրագրողների` 2010 թվականի Հայաստանի լավագույն մարզիկին որոշելու համար: Քվեարկության համաձայն տարվա լավագույն մարզիկ դարձավ այս տարվա Եվրոպայի և աշխարհի չեմպիոն, Պեկինի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, ծանրամարտիկ Տիգրան Մարտիրոսյանը: Երկրորդ տեղը զբաղեցրեց բլից շախմատի աշխարհի չեմպիոն Լևոն Արոնյանը, երրորդը` աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր, հունահռոմեական ոճի ըմբշամարտիկ Արսեն Ջուլֆալակյանը: Լավագույն թիմ ճանաչվեց Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը, որը EUOR-2012 նախընտրական մրցաշարում հաղթեց Սլովակիայի և Անդորրայի հավաքականներին, FIFA վարկանիշում 517 միավորով բարձրացավ 59-րդ տեղը և B խմբում 3-րդ տեղում է: Երրորդից տասներորդ տեղերն ունեն հետևյալ պատկերը`հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր Յուրի Պատրիկեև, բռնցքամարտի Եվրոպայի չեմպիոն Հրաչիկ Ջավախյան, աշխարհի չեմպիոն, սամբիստ Աշոտ Դանիելյան, Եվրոպայի փոխչեմպիոն և աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, ծանրամարտիկ Մելինե Դալուզյան, Եվրոպայի չեմպիոն, ծանրամարտիկ Գևորգ Պողոսյան, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, հունահռոմեական ոճի ըմբշամարտիկ Ռոման Ամոյան և երիտասարդների աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր և աշխարհի չեմպիոն, ծանրամարտիկ Ռուբեն Ալեքսանյան: Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Նախագիծ․ Ոստիկանությունը 24-ժամյա հասանելիություն կունենա հանրային տարածքների տեսահսկման համակարգերին Տնտեսվարող սուբյեկտները կպարտավորվեն ունենալ անընդմեջ և բարձր որակի տեսագրություն իրականացնող տեսահսկման համակարգեր Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը |