Ռիչարդ Կիրակոսյան. Այժմ ԱՄՆ արտաքին քաղաքականության մեջ ամենաօգտագործվող բառը «ներողությունն» է

Ռիչարդ Կիրակոսյան. Այժմ ԱՄՆ արտաքին քաղաքականության մեջ ամենաօգտագործվող բառը «ներողությունն» է

PanARMENIAN.Net - Առայժմ WikiLeaks-ը հրապարակել է ԱՄՆ Պետդեպարտամենտի գաղտնի նամակների ընդամենը 8-9 տոկոսը, չի բացառվում, որ ապագայում կհայտնվեն նաև Հայաստանին վերաբերող փաստաթղթեր: Այդ մասին WikiLeaks-ի հրապարակումների շուրջ քննարկումների ժամանակ հայտարարել է Ռազմավարական ու ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի (ՌԱՀՀԿ) ղեկավար, փորձագետ Ռիչարդ Կիրակոսյանը:

Հայ փորձագետը նշել է, որ եթե WikiLeaks-ը տեղեկություններ չի հրապարակել 2008թ. մարտի 1-ի իրադարձությունների մասին, դա ոչ մի առնչություն չունի քաղաքականության հետ, ուղղակի կայքը նման տեղեկատվություն չունի: Նա նաև նշել է, որ գաղտնի փաստաթղթերի հրապարակման հետ Հայաստանի դիրքերը միջազգային ասպարեզում ամրապնդվեցին: Փաստաթղթերը վկայում են այն մասին, որ Հայաստանը ճիշտ արտաքին քաղաքականություն է վարում»,-ասել է նա՝ հավելելով, որ պարզ դարձավ նաև, որ բոլոր մեղադրանքներն այն մասին, թե Հայաստանը «ծախել է» Ղարաբաղը, անհիմն են:

Հայ փորձագետը նշել է նաև, որ ԱՄՆ Պետքարտուղարի համար այժմ շատ բարդ է շփվել այն մարդկանց հետ, որոնք հիշատակվում են փաստաթղթերում: Ըստ նրա, այժմ ԱՄՆ արտաքին քաղաքականության մեջ ամենաօգտագործվող բառը «ներողությունն» է: Կիրակոսյանը նշել է նաև, որ այժմ շատ երկրներ կխուսափեն անկեղծ շփումներից ԱՄՆ-ի հետ:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---