14 դեկտեմբերի 2010 - 15:19 AMT
Հայաստանում գրանցված ՓՄՁ-ների միայն 9 տոկոսը կարող է արտահանել իր արտադրանքը

Փոքր և միջին ձեռնարկատիրության ներկայացուցիչների ցածր արտադրողականությունը և անմրցունակությունը թույլ չեն տալիս արտահանել իրենց արտադրանքը երկրի սահմաններից դուրս: Այդ մասին դեկտեմբերի 14-ին մամլո ասուլիսում ասել է Հայաստանի Արդյունաբերողների և ձեռնարկատերերի միության գործադիր տնօրեն Գագիկ Մակարյանը: «2009-ին բնակչության շարքում անցկացված հետազոտությունների համաձայն Հայաստանում գրանցված ՓՄՁ-ների միայն 9 տոկոսը կարող է արտահանել իր արտադրանքը»,- ասել է նա:

Նրա խոսքերով, այսօր ՓՄՁ-ի, որոնք երկրում 130-ն են, բաժինը Հայաստանի ՀՆԱ-ում կազմում է 42 տոկոս, և նրանք լուրջ ավանդ չունեն ՀՆԱ կազմի մեջ: Ինչ վերաբերվում է այս ոլորտում զբաղվածությանը, ապա այդ ցուցանիշը կազմում է շուրջ 220-250 հազար մարդ:

Խոսելով ՓՄՁ ոլորտում առկա առաջնահերթ խնդիրների մասին` Գագիկ Մակարյանը նշել է, որ տնտեսվարող սուբյեկտները բիզնես վարելու համար բավարար գիտելիքներ չունեն, մասնավորապես, մենեջմենտի և օրենսդրության հարցերում: Ավելին, ՓՄՁ-ներն հաճախ բախվում են վարկային միջոցներ ստանալու դժվարությունների հետ, քանի որ բանկերը դժվարությամբ են նրանց ֆինանսավորում` նախապատվություն տալով խոշոր տնտեսվարող սուբյեկտներին:

Գագիկ Մակարյանը կոչ է արել խրախուսել երիտասարդությանը և սովորեցնել բիզնես վարելու կանոնները: