14 դեկտեմբերի 2010 - 16:23 AMT
Դեկտեմբերի 15-ին Երևանում տեղի կունենա ֆլեշմոբ՝ «Հանուն հավասար հնարավորությունների» խորագրով

Դեկտեմբերի 15-ին Երևանում կկազմակերպվի «Հանուն հավասար հնարավորությունների» խորագրով ֆլեշմոբ: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին են հայտնել «Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպությունում: Ֆլեշմոբի նպատակն է ևս մեկ անգամ կոչ անել հանրությանը միանալ հանուն հավասար հնարավորությունների:

Ֆլեշմոբի միջոցառմանը կմասնակցեն տարբեր ԲՈՒՀ-երի ուսանողներ, հաշմանդամություն ունեցող երիտասարդներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

ՄԻջոցառման կազմակերպիչներն են «Հույսի կամուրջ»և «Առաքելություն Արևելqք» կազմակերպությունները: Այսպիսով կազմակերպիչները կամփոփեն հաշմանդամ մարդկանց իրավունքների պաշտպանության միամսյակը, որը հայտարարվել էր նոյեմբերի 15-ից դեկտեմբերի 15-ը: Միամսյակի նպատակն էր բարձրացնել Հայաստանում հաշմանդամության խնդրի մասին իրազեկությունը և նպաստել հավասար հնարավորությունների ստեղծմանը: