14 դեկտեմբերի 2010 - 17:49 AMT
«ԱրմենՏել»-ը գործարկում է «Իմ կազմակերպություն» ծառայությունը

«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը` Beeline) հայտարարում է Beeline բջջային ցանցի կորպորատիվ փաթեթների բաժանորդների համար «Իմ կազմակերպություն» ծառայության գործարկման մասին: Ծառայությունը գործում է այն կազմակերպությունների աշխատակիցների համար, ովքեր հանդիսանում են Beeline բջջային կապի կորպորատիվ փաթեթների բաժանորդներ: Այն հնարավորություն է տալիս ստանալ գործատուի կողմից օգտագործվող կորպորատիվ սակագնային փաթեթներին միացված 10 կանխավճարային քարտ` կապի ծառայությունների դիմաց ինքնուրույն վճարման պայմանով:

«Իմ կազմակերպություն» ծառայությունը ևս մեկ հնարավորություն է հանդիսանում Beeline բջջային կապի կորպորատիվ փաթեթների բաժանորդներ հանդիսացող գործատուներին ուշադրություն ցուցաբերել աշխատակիցների և մտերիմների հանդեպ: Այն հնարավորություն է ընձեռում օգտվել կապի ծառայության էլ ավելի հարմարավետ և մատչելի սակագներից», - նշեց «ԱրմենՏել» ընկերության գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն, հաղորդում է ընկերության մամլո ծառայությունը:

«Իմ կազմակերպություն» ծառայությունից կարող են օգտվել, ինչպես գործող, այնպես էլ Beeline բջջային կապի նոր բաժանորդները: Միացումն ընկերության կորպորատիվ սակագնային փաթեթին իրականացվում է գործուտուի կողմից տրված գրության հիման վրա: