Ծաղկաձորում մեկնարկել է «Նոր տեխնոլոգիաները և նրանց ազդեցությունը կարգավորման վրա» թեմայով սեմինարը

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 14-ին Ծաղկաձորում մեկնարկել է Հեռահաղորդակցության միջազգային միության ԱՊՀ անդամ երկրների համար «Նոր տեխնոլոգիաները և նրանց ազդեցությունը կարգավորման վրա» թեմայով եռօրյա սեմինարը:

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության անունից բացման խոսքով հանդես է եկել փոխնախարար Վալտեր Մարությանը եւ նշել, որ Հայաստանի հեռահաղորդակցության շուկայի ազատականացումը վերջին հինգ տարիների ընթացքում բերել է ոչ միայն կապի ծառայությունների գների նվազեցման, այլ աննախադեպ ազդակ է հանդիսացել նոր տեխնոլոգիական լուծումների ներդրմանը:

Մասնավորապես, 2009թ.-ին բջջային կապի ծառայություններ մատուցող բոլոր երեք օպերատորների կողմից շահագործվել է 3-րդ սերնդի բջջային կապը, որը հնարավորություն է տվել ապահովելու մեկ վայրկյանում մի քանի մ/բիտ մուտքի արագություն և այսօր անլար մուտքը լարայինի ռեալ մրցակիցն է: Իսկ այս տարի ցանցին միանում է արդեն 4-րդ սերնդի բջջային կապը, որն ավելի կսրի մրցակցությունը և արդյունքում կբարելավվի որակը: Ֆիքսված հեռախոսակապն էլ իր հերթին ցուցաբերում է զարգացման նոր տեմպեր, Fiber To The Home տեխնոլոգիաների ներդրումով ներկայումս ապահովում են միանգամից երկրի մի քանի օպերատորներ:

Հեռահաղորդակցության միջազգային միության ԱՊՀ տարածաշրջանային ղեկավար Օրոզբեկ Կայկովը նշել է, որ յուրաքանչյուր երկրում ենթակառուցվածքների զարգացումը կախված է այդ ոլորտի կարգավորումից, այդ թվում` համապատասխան նախարարության եւ անկախ հանձնաժողովի գործառույթների հստակեցումից:

Նշենք, որ ավելի քան տաս երկիրների առաջատար մասնագետներ եռօրյա սեմինարի ընթացքում կներկայացնեն իրենց երկրների փորձը եւ ոլորտի զարգացման հեռանկարները, ինչպես նաեւ այն խնդիրները, որոնք անհարժեշտ է լուծել նոր սերնդի ցանցերի ստեղծման եւ դրանց արդյուանվետ օգտագործման համար:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---